Այրվել է անասնագոմի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 10:41

Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Գառնի գյուղում Նալբանդյան փողոցի թիվ 2 տան բակում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.32-ին, մարվել` 00.49-ին:

Ամբողջությամբ այրվել են Ս.Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (40 քմ) և ներսում պահեստավորված անասնակեր ու գոմաղբ (15 քմ):

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply