Սուդանում դեղին տենդի համաճարակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 8:53

Սուդանի արևմուտքում,Դարֆուրի շրջանում դեղին տենդի համաճարակն արդեն 165 մարդու կյանք է խլել, ասվում է երկրի առողջապահության նախարարության զեկույցում:

“Սեպտեմբերի 2-ից մինչ օրս Դարֆուրում  դեղին համաճարակի 732 դեպք է գրանցվել, որոնցից  165-ը` մահվան ելքով”,-նշվում է զեկույցում:

ԱՀԿ-ի ներկայացուցիչները կարծում են, որ այն Սուդանում վերջին 20 տարվա ամենաուժեղ համաճարակն է, որը դեռևս չի մարում ,նշվում է նույն զեկույցում:

Իշխանությունները սարսափում են հիվանդության տարածումից:

Դեղին տենդը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով: Հատուկ բուժում չկա: Կանխարգելման նպատակով պատվաստում են անում, սակայն  ամբողջ Դարֆուրի 6 մլն-ից  մեկ երրորդն է պատվաստվել: Վերջին անգամ հիվանդության բռնկում է եղել Հարավային Կորդոֆանում,այն ժամանակ տենդից մահացավ 163 մարդ:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply