Կալանավորը փախուստի ժամանակ խցանվել է պատի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 1:10

Կալանավորի խոշոր կազմվածքը փաստորեն խանգարեց փախուստին:

Դեպքը կատարվել է Բրազիլիայի Գոյաս նահանգում, երկուշաբթի: Կերած-խմած փախստականը խցանվել է պատի ոչ մեծ անցքում:

Ռաֆայել Վալդաո անունով կալանավորը որոշել էր իր բախտը փորձել ու բանտակից ընկերոջ հետևից սողոսկել պատի  մեջ բացված անցքից դուրս, սակայն հաշվի չէր առել սեփական բարեմասնությունները: Մինչև գոտկատեղ հաջողությամբ անցնելով`  խեղճին ոչ մի կերպ չէր հաջողվել մարմնի մնացած հատվածի  մեկ մմ-ն անգամ անցկացնել: Հուսահատ Վալդաոյի բղավոցները  լսեցին պահակները: Բանտի ապշած աշխատակիցները փորձեցին փախստականին քաշելով հանել չարաբաստիկ անցքից, իսկ նույն ժամանակ նրա բանտակից ընկերները ներսից փորձում էին դուրս հրել նրան: Ի վերջո, օգնության հասավ հրշեջ  բրիգադը, որը լայնացրեց անցքն ու Վալդաոյին  ազատեց գերությունից, բայց  ոչ բանտից:

“Նա շատ պնդակազմ է, հետն էլ` բարձրահասակ:  Հիմա նրան բուժօգնություն են ցուցաբերում. կողերից մեկը կոտրվել է”,-ասել է հրշեջներից մեկը:

Այս պատահարից հետ  Վալդաոյի բանտախցում հայտնաբերեցին ճամպրուկ: Վալդաոյի բախտը չբերեց, սակայն 4  բանտարկյալների հաջողվել էր արդեն փախչել: Ոստիկանությունը զբաղվում է նրանց որոնմամբ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply