Եգիպտոսի նախագահի ընտանիքը տարհանվել է, տունը` շրջապատվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 0:47

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտանիքը Ազ-Զակազիկ քաղաքից խիստ հսկողության ներքո տարհանվել է:

Մի քանի ժամ առաջ երիտասարդների խմբավորումները Մուրսիի տան մոտ բողոքի ակցիաներ էին անցկացնում ու փորձում էին ճեղքել ոստիկանների շղթան:

Ակտիվիստների մեջ արմատական “Ապրիլի 6” կազմակերպության կողմնակիցներ են եղել ու երիտասարդներ Նեսերիթական կուսակցությունից : Ցուցարարները դժգոհություն են հայտնել, որ իշխանությունները կանխել են նախագահի հակառակորդների ու կողմնակիցների բախումը: Վերջին 2 օրը Եգիպտոսում զոհվել է 6 մարդ ու 300-ն էլ վիրավորվել է:

Մուրսիի նստավայրը հսկում է 4 տանկ ու 3 զրահակիր:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply