Քիմիական զենքը կարող է դավադրություն լինել ընդդեմ Սիրիայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 20:21

Արևմտյան ուժերը ստեղծում են քիմիական զենք օգտագործելու վախի մթնոլորտ, որը կարող են օգտագործել իբրև միջամտելու պատրվակ, ասել է նախագահ Բաշար ալ Ասադի փոխարտգործնախարարը:
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հակահրթիռային մարտկոցների տեղադրումը Սիրիայի հետ Թուրքիայի սահմանում:
՛՛Սիրիան շեշտում է տասերորդ, հարյուրերորդ անգամ, որ, եթե նույնիսկ մենք ունենային այդպիսի զենք, մենք չէինք օգտագործի դա մեր ժողովրդի դեմ: Մենք չենք գործի ինքնասպանություն՛՛,- ասել է Ֆեիզալ Մաքդադը:
Նա նշել է, որ արևմտյան զեկույցները, համաձայն որոնց Սիրիան կարող է քիմիական զենք կիրառել ընդդեմ ապստամբ ուժերի, զուտ ՛՛թատրոն՛՛ է:
՛՛Մենք նույնիսկ երկյուղում ենք, որ սա կարող է լինել դավադրություն… կազմակերպած ԱՄՆ-ի կամ եվրապական երկրների կողմից, որոնք միգուցե Սիրիայի ահաբեկչական կազմակերպությունների մատակարարել են զենքեր, որպիսի հետագայում մեղքը բարդեն Սիրիայի վրա՛՛,- ասել է նա Լիբանանի Al Manar հեռուստաընկերությանը:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply