Պատմական գիրքը նկուղում է գտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 20:12

Պատմական Յորոս ամրոցից 2010 թվականին գողացված բյուզանդական դարաշրջանին պատկանող գիրք, որը երկար ժամանակ փնտրում էր ոստիկանությունը, վերջապես գտնվել է: Ոստիկաննները տեղեկություն են ստացել, որի համաձայն զննում է անցկացրել Բեյքոզի Թոքաթքյոյ թաղամասում գտնվող տներից մեկի նկուղում:
Իմանալով այն տեղը, որտեղ թաղված է եղել գիրքը, ոստիկանական խումբը սկսել է փորել հողը`արդյունքում հայտնաբերելով պատմական գիրքը: Վերջինս փոխանցվել է համապատասխան մասնագետների: Տան տերը, որտեղ գտնվել է կորած գիրքը, ձերբակալվել է: «Ակոս»-ը տեղեկացնում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply