Սմարթֆոնները կլուսավորեն Սիդնեյի ամանորյա տոնակատարությունը

Օրվա լուր | | December 6, 2012 19:09

Սիդնեյի աշխարհռչակ ամանորի երեկոն կլինի անկրկնելի:  Պլանավորվում է օգտագործել iPhone-ներ և Android սմարթֆոններ լուսային շոուն իրականացնելու համար:

Քաղաքը իր բնակիչներին հրավիրում է նավահանգիստ՝ վայելելու հրավառությունը:
Կազմակերպիչները ներկաներին կխնդրեն վեր պարզել իրենց հեռախոսները և կատարել գունային սինխրոն ալիքներ:
«Բազմազանությամբ լի այս քաղաքում մենք Նոր տարուն հավաքվում ենք՝ գրկելու ապագան », – ասել է միջոցառման ստեղծագործական դեսպան Քալի Մինոգը:
Սմարթֆոն օգտագործողները հնարավորություն կստանան ներկայացնել որևէ բառ, որը կցուցադրվի նավահանգստի կամրջի հենասյուների վրա:
Սիդնեյի հրավարությունները կմեկնարկի ամանորյա տոնակատարությունները: Միլիարդավոր մարդիկ հնարավորություն կունենան հետևել Սիդնեյի զվարճանքին հեռուստատեսությամբ և ինտերնետով:
Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply