Բան Կի Մունը այցելել է Բաղդադ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 19:02

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Քուվեյթ այց կատարելուց հետո հինգշաբթի օրը ժամանել է Բաղդադ:
Ժամանելուց անմիջապես հետո, գլխավոր քարտուղարը այցելել է Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեբարի մոտ:
Քուվեյթի և Իրաքի միջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագել են 1990թ Իրաքի Քուվեիթ ներխուժումից հետո: Այժմ Բաղդատը իր նավթի և գազի եկամուտից ՄԱԿ-ին է մուծում 5%-ը, որն էլ իր հերթին Քուվեյթին վճարում է փոխհատուցում:
Գլխավոր քարտուղարը ասել է, որ նա շահագրգռված է երկու երկրների կապերի կարգավորմամբ, և կհետևի, որ Իրաքը կատարի իր պարտականությունները:
՛՛Ժամանակն է սկսել երկու հարևանների միջև համագործակցության նոր դարաշրջան՛՛,-ասել է նա:
Այցը կայացել է Իրաքի դաշնային կառավարության և Քրդստանի ինքնավար մարզի սուր լարվածության պայմաններում, որի ընթացքում երկրի կյուսիս էին ուղարկվել ռազմական ուժեր:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply