Վարդան Այվազյանը դժվարանում է հասկանալ ընդերքի մասին օրենքի նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 18:26

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Որպես հարակից զեկուցող հանդես էր գալիս ԱԺ տնեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Վերջինս   դեմ արտահայտվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:

 Նա, մասնավորապես, վիճահարույց է համարում կառավարության այն մոտեցումը, որ ընդերքօգտագործմամբ պետք է զբաղվեն անհատ ձեռներեցները: Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ  ընդերքօգտագործմամբ զբավում է իրավաբանական անձը:

ԱԺ պատգամավորներն՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, պահանջեցին, որ Վ.Այվազյանը, որպես փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, պարզաբանումներ ներկայացնի, թե ինչու է դեմ օրենքում փոփոխությունների կատարմանը և նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում՝ մինչև ԱԺ արտահերթ նիստը, կառավարության անդամների հետ քննարկի հարցը և հանդես գա առաջարկություններով:

«Բոլորս խոսում ենք թռչող ափսեների կամ Լուսին թռչելու մասին, բայց պետք է գտնել նաև տեխնիկական լուծումներ: Եթե օրենսդրական առումով բոլոր տեխնիկական մեխանիզմները կան, ի՞նչ ենք մենք ուզում անել: Եթե այս օրենքն ընդունվի, ընդերքօգտագործողների 90 տոկոսը կհայտնվի ապօրինի դաշտում և նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ»,- ասաց Վ.Այվազյանը:

Այվազյանը նաև պարզաբանեց, որ ապօրինի է համարվում առանց լիցենզիայի և առանց պայմանագրի գործունեությունը, իսկ ընդերքօգտագործումն ապօրինի գործունեություն է համարվում, եթե առկա չէ այդ փաստաթղթերից որևիցե մեկը:

Նա նաև չէր կարողանում հասկանալ օրենքը նպատակը. «Ես` որպես Վարդան Այվազյան, օրենքի նպատակը չեմ կարողանում հասկանալ: Եթե կառավարության մեր գործընկերները կկարողանան բացատրել…. միևնույն է, ես չեմ կարողանում հասկանալ…»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Ըստ  Այվազյանի` ընդերքօգտագործումը, չգիտես ինչու, դարձել է ամենաանպատվաբերն այն դեպքում, երբ պետբյուջեի առյուծի բաժինը կազմում են այդ կազմակերպությունների վճարումները:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply