«Patriot»-ը սպասում է Բունդեսթագի որոշմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 18:18

Գերմանիայի կառավարությունը որոշել է դրական պատասխան տալ թուրքական կողմի դիմումին և Թուրքիա ուղարկել վերջին ժամանակներում քննարկման առարկա դարձած «Patriot» հակահրթիռային պաշտպանության «Patriot» համակարգը, ինչպես նաև դրա գործարկման համար համապատասխան մասնագետներ:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում մոտ 400 զինծառայող է ուղարկվելու այնտեղ, որոնք ոչ միայն կառավարելու են «Patriot» համակարգը, այլև զբաղվելու են Թուրքիա ուղարկված AWACS ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռներով:

Հարցի առնչությամբ վերջնական որոշումը հաստատելու է գերմանական խորհրդարանը`Բունդեսթագը, որը այն քննարկելու է դեկտեմբերի 14-ին:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply