Իրաքը ցանկություն է հայտնել բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 18:15

«Իրաքը ցանկանում է բարելավել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները»,- ասել է վարչապետ Նուրի ալ-Մալիկին :

«Ստեղծված իրավիճակը չի բավարարում ոչ ոքի՝  ո՛չ Իրաքին, ո՛չ էլ Թուրքիային: Չնայած մեր տարբերություններին, մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ հաստատել լավ երկխոսություն: Մենք ուզում ենք Թուրքիայի հետ համագործակցել տարբեր ոլորտներում, սակայն Թուրքիան չպետք է խառնվի Իրաքի ներքին գործերին»,- ասել է Իրաքի վարչապետը
Մալիկին ևս մեկ անգամ դատապարտել է  Անկարային փախստական փոխնախագահ Թարեք ալ-Հաշեմիին չարտահանձնելու համար:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply