Ֆրանսիացի զինվորներին հրամայել էին սպանել Կոտ դ’Իվուարի քաղաքացու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 18:10

Չորս ֆրանսիացի նախկին զինվորները մեղադրվում են 2005թ. Կոտ դ’Իվուարում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս Ֆիրմին Մահեին պլաստիկ տոպրակով խեղդելու մեջ:

Սպանությունը կատարվել է Մահեին ռազմական մեքենայով տեղափոխելու ընթացքում:

Ֆրանսիայի զինվորականները պնդում են, որ Մահեն մարդասպան և բռնաբարող էր, ով ահաբեկում էր քաղաքացիներին:

Նրանք խոստովանել են, որ իրենք գործել են արձակած հրամանի համաձայն: Ըստ  դատախազների, նախկին զինվորներին սպասվում է երկուսից հինգ տարվա ազատազրկում: Դատախազն ասել է, որ անգամ եթե նրան հրամանով են գործել, ոչինչ չի փոխվում.  «Զինվորների պարտականության մեջ չի մտնում ենթարկվել անօրինական հրահանգների»:
Սպանություն իրականացնողների դատավարությունը տեղի կունենա ուրբաթ օրը:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply