«Էդ ո՞վ ա». Հայկ Բաբուխանյանը Վարդան Սեդրակյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 18:05

ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը ոչ մի տեսակի վատ երազում չի փորձում պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը կարող է հանկարծ  չառաջադրվել: Այս մասին այսօր ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք չենք կարող առաջնորդվել երազներով, առավելևս՝ վատ երազներով, մենք առաջնորդվում ենք քաղաքական հաշվարկներով ի օգուտ մեր երկրի: Իսկ մեր երկրի ու ժողովրդի համար անհրաժեշտ է և ամենալավ տարբերակն է, որ առաջադրվի մեր երկրի ներկայիս նախագահն ու, բնականաբար, ընտրվի»,-ասաց Հ. Բաբուխանյանը:

Նա նաև չի հերքում, որ երկրում կա կոռուպցիա, բայց հավաստիացնում է, որ երկրի նախագահը իր կառավարման առաջին իսկ օրից սկսել է պայքարել կոուպցիայի դեմ:   Բաբուխանյանի խոսքով`  բոլոր  այն ձերբակալությունները, որ կատարվեցին վերջին շրջանում, ասվածի վառ ապացույցն են:

Իսկ «Անկախ»-ի այն դիտարկմանը, թե արդյոք այս ամենը նախընտրական բնույթ չեն կրում, ՍԻՄ առաջնորդն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են, օրինակ բերելով ՃՈ նախկին պետ Աբգար Օհանյանի ձերբակալությունը:

Իսկ այն հարցին, թե նա գիտի արդյոք կոռուպմացված անձանց իր շրջապատում, թե ոչ, Բաբուխանյանն ասաց. «Եթե իմանայի,  անպայման կդիմեի դատախազություն»:

«Անկախ»-ը նաև հարցրեց, թե ինչ կարծիք ունի նա Վարդան Սեդրակյանի մասին, որին ի պատասխան Հայկ Բաբուխանյանն ասաց. «Էդ ո՞վ ա»:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply