Twitter-ը և Instagram-ը հակադրության մեջ են նկարներ դիտելու խնդիրների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 18:00

Twitter և Instagram նկարներ տարածելու հնարավորություններ տրամադրող սոցիալական կայքերի միջև լարվածությունը մեծացել է:

Facebook-ի սեփականություն հանդիսացող Instagram-ը սահմանափակել է միկրոբլոգինգի ծառայությունում իր «cards» կոչվող նկարները դիտելու հնարավորությունները:

Instagram-ը, որը ճանաչվածություն ձեռք բերեց ապրիլին Facebook-ի սեփականությունը դառնալուց հետո, փոխել է Twitter-ում հայտնվող իր նկարների ֆունկցիաները: Դրանք կա´մ հնարավոր չէ կտրել, կա´մ էլ ջնջվում են:

Երկու ցանցերի միջև հարաբերոությունները վատացան, երբ Facebook-ը գնեց Instagram-ը մեկ միլիարդ դոլարով:

Instagram-ի գլխավոր ներկայացուցիչ Քեվին Սիսթոմը նշում է, որ Instagram-ը կշարունակի համագործակցել Twitter-ի հետ, սակայն Twitter-ի օգտատերերը նկարները դիտելու համար հղումով կուղղվեն դեպի Instagram-ի կայք:

Նա նաև ավելացրել է, որ այդ որոշումը ինքն անձամբ է կայացրել, և Facebook-ը նման քաղաքականություն չի մշակել Instagram-ի համար:

Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Twitter-ը ամռանը կասեցրեց իր «գտնել իմ Twitter-ի ընկերներին » ֆունկցիան Instagram կայքում:

Twitter-ը հայտնում է, որ իրենք աշխատում են իրենց սեփական նկարների կարգավորումների ծառայություն ունենալու ուղղությամբ, որը նմանատիպ ֆունկցիաներ կունենա:

Twitter-ն իր օգտատերերին զգուշացրել էր, որ նրանք կարող են «խնդիրներ» ունենալ Instagram-ի նկարները դիտելիս:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply