Շամամ Հարությունյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2012 17:53

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

***
Շամամ Հարությունյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
27 փետրվարի 1956թ., Աբովյանի շրջան, գ. Գեղաշեն

Կրթություն
1973-1978 թթ.- Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, մասնագիտացումը` աշխատանքի էկոնոմիկա

Աշխատանքային գործունեություն
1969-1972 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոլտնտեսական
1978-1982 թթ. – Երևանի «Բազալտ» գործարանի աշխատանքի գծով տնտեսագետ
1986-1991 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար
1991-1993 թթ. – Կոտայքի շրջխորհրդի գործկոմի էկոնոմիկայի բաժնի տնտեսագետ
1993 – 1996 թթ.- Կոտայքի շրջանի սոցիալական ծառայության պետ
1996 թ.- Կոտայքի մարզպետարանի սոցիալական պաշտպանվածության բաժնի պետ
1996-1999 թթ. – Աբովյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն
1999 – 2002 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ, սոցիալական աջակցության վարչության պետ
2002 – 2012 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի) «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
2012 թ. դեկտեմբերի 6-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենի, ռուսերենի և գերմաներենի: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Անձնական տվյալներ
Այրի է, ունի երեք երեխա:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply