Չինական «մեկ երեխայի» քաղաքականության ցավալի հետևանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 18:20

  Հասարակ կյանքով ապրող չինուհի Բաո Լուլինը մի օր նկատում է, որ փողոցում իրեն անծանոթ մարդիկ են բարևում և Յանֆեի անվանում: 24-ամյան Լուլինը, ցանկանալով բացահայտել այդ երևույթի իրական պատճառները, բախվում է մի զարմանալի ճշմարտության հետ: Պարզվում է, որ նա երկվորյակ քույր ունի Յանգ Յանիֆեի անունով: Այս պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել միգազգային մամուլում, որին անդրադարձել է նաև թուրքական «Zaman»–ը:

1980 թվականից Չինաստանը, ելնելով երկրում բնակչության խտության չափազանց բարձր ցուցանիշից, սկսում է «մեկ երեխայի» քաղաքականություն վարել, ըստ որի յուրաքանչյուր ընտանիք ընդամենը մեկ երեխա ունենալու իրավունք ունի, իսկ երկրորդի ծնվելու դեպքում նրան պետք է որդեգրման տա:

Ահա և չին երկվորյակները դառնում են պետական այս քաղաքականության զոհը: Ծնվելուց հետո նրանց տարբեր ընտանիքներ են որդեգրում և մեկը մյուսի գոյության մասին չի իմանում: Լուլինը, տեսնելով, որ իրեն շատ են շփոթում ոմն Յանիֆեիի հետ, նրա ծանոթներից մեկից վերցնում է աղջկա հասցեն և գնում նրա տուն: Լուլինը նշում է, որ առաջին անգամ տեսնելով իր երկվորյակ քրոջը, իրեն թվացել է, թե հայելու մեջ է նայում:

Պարզվել է, որ քույրերը արտաքին նմանությունից բացի կյանքում ևս շատ նմանություններ ունեն: Երկուսն էլ նույն տարում`2007 թվականին են ամուսնացել, նույնիսկ նրանց ամուսինների անուններն է նույնը`Բին: Աղջիկները նման են նաև ճաշակի, նախասիրությունների հարցում, ձայնային միևնույն տոնը ունեն: Զարմանալի է, բայց նրանք երկուսն էլ 6 տարեկանում տեղի ունեցած փոքրիկ պատահարից ճիշտ և ճիշտ նույն տեղում`մատի վրա սպի ունեն:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply