Նոր Զելանդիայում շներին սովորեցնում են ավտոմեքենա վարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 17:03

Նոր Զելանդիայում շների կացարաններից մեկի աշխատակիցները վստահ են, որ շներին կարելի է սովորեցնել մեքենա վարել:

Նախագծի հեղինակները վստահ են, որ այն կենդանիները, որոնք այդ հմտությանը կտիրապետեն, ավելի մեծ հնարավորություն ունեն տուն և տեր ձեռք բերելու: 2 ամիս տևած դասընթացներն առաջինը հաղթահարեցին 3 շներ.Պորտերը, Մոնտին ու Ջիննին: Հիմա “պոչավոր կուրսանտները” սպասում են գործնական առաջադրանքների:

Նրանք կարողանում են ղեկ բռնել, կիրառել փոխանցման տուփը ու ոտնակը սեղմել: Ճիշտ է, դեռևս նրանք դա կատարում են իրենց դասատուի հետ, սակայն չի բացառվում, որ հետագայում   ինքնուրույն կվարեն ավտոմեքենան: Նրանց դասատուները հպարտանում են, համոզված են, որ ցանկացած շուն կարող է մեքենա վարել սովորել: Շատ շուտով  նորաթուխ վարորդները “վարորդական իրավունքի” համար քննություններ կհանձնեն ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply