ԱՄՆ նախկին նախագահներին ցմահ պաշտպանություն կտրամադրվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 17:00

Ամերիկայի կոնգրեսականները պաշտպանել են ԱՄՆ նախկին նախագահներին, նրանց կանանց ու երեխաներին Գաղտնի ծառայության կողմից  ցմահ պաշտպանություն տրամադրելու  մասին օրենքի նախագիծը:

Ավելի վաղ, մինչև 1997-ի դեկտեմբերի 1-ը գոյություն ունեցել է  նմանատիպ արտոնություն: Դրանից հետո  այդ որոշումը փոխվեց ու մնաց  նախագահի պաշտպանությունը պաշտոնավարելուց հետո, ընդամենը 10 տարի ժամկետով:

Օրենքի նոր նախագծի նախաձեռնողները  հաշվի են առել այն փաստը, որ 1997-ին ընդունված որոշման արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Բարբարա Բուշին ցմահ են պաշտպանում, իսկ նրա որդու` Բուշ կրտսերի դեպքում այն չի աշխատում: Բացի այդ, ուժային վարչություններից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, որ “նախկին նախագահները երկրի խորհրդանիշն են մնում  ու  կարող են թիրախ դառնալ նրանց համար, ովքեր ԱՄՆ-ին ցանկանում են վնասել”:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply