Մարինացված սնկով աղցան (կորեական խոհանոց)

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 6, 2012 10:47

Բաղադրությունը`

600 գ սունկ (շամպինյոն)

2 ճ/գդալ  6%-անոց քացախ

շաքար` նույնքան

1 թ/գդալ մանանեխի պատրաստի մածուկ

3 ճ/գդալ ձեթ

1թ/գդալ հատիկավոր պղպեղ

2 պճեղ սխտոր

1 գլուխ սոխ

հազարի տերևներ

սամիթ ու աղ:

Պատրաստման եղանակը

Սունկը մաքրել, խաշել աղաջրի մեջ, ապա քամել: Մարինադի համար աղն ու շաքարավազը լուծել 2 բաժակ ջրի մեջ, ավելացնել քացախը: Ստացվածը եռացնել, ապա ավելացնել մանրացրած սխտորը, պղպեղը, մանանեխի մածուկը:  Այս խառնուրդը լցնել սունկի վրա ու թողնել 20-25 րոպե, ապա մարինադի հեղուկը թափել: Սունկը ցողել ձեթով, հազարի տերևները դասավորել ափսեի մեջ, վրան լցնել  պատրաստի սունկն ու ձևավորել սոխի օղակներով ու կանաչիով:

Բարի ախորժակ:

Դիտվել է 5300 անգամ:
Print Friendly

Leave a Reply