Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին հաշվել սեփական անօդաչու սարքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 15:09

Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին ավելի լավ հաշվել սեփական անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար գեներալ Ռամադան Շարիֆը՝ մեկնաբանելով անօդաչու սարքի կորուստը ժխտելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը:

«Վաղ թե ուշ ամերիկացիներին հարկ է լինելու հաստատել, որ դա իրենց ինքնաթիռն է: Իսկ առայժմ մենք առաջարկում ենք ԱՄՆ-ին ավելի ուշադիր հաշվել սեփական անօդաչու սարքերը»,- ասել է Շարիֆը: Նրա խոսքով, ScanEagle տեսակի սարքը մի քանի օր շարունակ Իրանի տարածքի վրա տեղեկություններ է հավաքել:

Դեկտեմբերի 3-ին Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացման մասին, սակայն ԱՄՆ ռազմական ղեկավարությունը հերքել է այդ տեղեկությունը:

araxnews

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply