Հիմնադրվել է հայագիտական ուսումասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2012 14:55

Կառավարության այսօր տեղի ունեցած նիստում Գործադիրի որոշմամբ հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը, նշանակվել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմնադրամ ստեղծելու նպատակն է ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործընթացը, խթանել հետազոտությունների իրականացումը, համակարգել Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։ Նոր հիմնադրամի եկող տարվա գործունեությունն ապահովելու համար կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply