Ադրբեջանն իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչությունների մասնակից է. Գնահատական Իրանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 14:55

Ադրբեջանը ևս իրանցի գիտնականների նկատմամբ կատարված

ահաբեկչությունների  մասնակից է:

Այդ մասին նշված է իրանական «շաֆաֆ.իռ»կայքում

թողարկված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի

դատարաններից մեկում տեղի ունեցած   դատական նիստի

ընթացքում կրոնական  գործունեությամբ զբաղվող 4 անձ

Իրանի  իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցելու

մեղադրանքով դատապարտվել է 14 տարվա  ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերոնշյալ անձինք Իրանում ռազմական  պատրաստություն

անցնելուց հետո նպատակ են ունեցել 2012թ. մայիսին Բաքվում  կայացած «Եվրատեսիլի»

օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Իրանական աղբյուրը, անդրադառնալով այս գործին, մասնավորապես նշում է.

«Իրանը բազմիզս է Ադրբեջանի Հանրապետությանը մեղադրել հակաիրանական

գործունեություն ծավալող ահաբեկչական խմբավորումներին հյուրընկալելու համար:

Ադրբեջանը համագործակցել է իրանցի գիտնականների նկատմամբ ահաբեկչություն

կատարած անձանց հետ»:

Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը  տեղեկացրեց,

որ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ այդ երկրում  կտեղակայվեն

հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին»ահաբեկչական խմբավորման

շուրջ 2000 անդամ, որոնք Ադրբեջանում ռազմական   պատրաստվածության դասընթացներ

(հետախուզական և ահաբեկչական  գործողություններ) անցնելուց հետո հարկ եղած դեպքում

պետք է անցնեն իրանական  տարածք:

«Հարց է ծագում, Իրանի տարածքում շուրջ 16 հազար մարդու նկատմամբ  ահաբեկչություն

իրականացրած «Մոնաֆեղին» խմբավորումն ինպե՞ս է  հաստատվում Ադրբեջանում:

Արդյո ՞ք պետք է հավատալ ադրբեջանցի  դիվանագետների հերքումներին»,-նշել էր

«ՄԵՀՐ»-ի մեկնաբանը:

Հավելենք, նաև, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ վերջերս Իրանի

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի՝քաղաքական

հարցերով տեղակալ, գեներալ Ալի Աշրաֆ Նուրին հայտարարել էր, որԱդրբեջանի

Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների ևարևմտյան հետախուզության կենտրոնի:

Իսկ ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և

ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած  բախումների արդյունքում տասնյակ

ահաբեկիչներ են սպանվել, որոնցից մեկը եղել էԱդրբեջանի Հանրապետության քաղաքացի:

araxnews

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply