Օրինագծերի «քննարկում»` դատարկ դահլիճում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 14:48

Խորհրդարանում ընդմիջումից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտավ նիստերի դահլիճ շարունակելու օրենսդիր աշխատանքը, զարմանքով նկատեց, որ դահլիճը դատարկ է: «Աշխատասենյակներում քրտնաջան աշխատող պատգամավորներին հրավիիրում եմ դահլիճ»,-հայտարարեց նա:

Նրա կոչին հետևեցին «քրտնաջան» աշխատող պատգամավորներից ընդամենի մի քանիսը: Այդպիսի դատարկ դահլիճում էլ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքի նախագիծը:

Բնականաբար օրենքի նախագծի քննարկումն անցավ կայծակնային արագությամբ, քանի որ ոչ հարց տվող կար, ոչ էլ տեսակետ արտահայտող:

Շատ արագ անցում կատարվեց հաջորդ հարցի` «Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկմանը:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply