Ավստրալիայի վարչապետը խոստացել է համերկրացիներին պաշտպանել զոմբիներից ու հրեշներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 14:22

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը հինգշաբթի ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ` համերկրացիներին  նախազգուշացնելով  աշխարհի վերջի մասին , որը մայաների օրացույցի համաձայն, տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին:

Հայտարարությունով տեսանյութը հայտնվել է  հեռուստաեթերում` առավոտյան  շոուի տեսահոլովակի շրջանակներում:

” Իմ բարեկամներ,  նրանք, ովքեր կենդանի կմնան”,-այսպես է վարչապետն սկսել իր մեկրոպեանոց ելույթը` պետական 2 դրոշների ֆոնին : Պահպանելով դեմքի լուրջ արտահայտությունը`  նա խոստովանել է, որ 2000-ին սպասվող աշխարհի վերջը, որն այդպես էլ չեղավ, հիմա մոտ  է:

Կանաչ մայրցամաքի կառավարության ղեկավարն իր ընտրողներին հավատացրել է, որ կպայքարի նրանց համար մինչև վերջ, չնայած “արյունախում զոմբիներին ու դժոխային հրեշներին”, որոնք, նրա կարծիքով, վերջին հարվածն են հասցնելու մեր աշխարհին: Վարչապետի ադմինիստրացիան, որտեղ պաշտոնական մեկնաբանությունների համար դիմել էին ապշահար լրագրողերը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ են տվել գրել դրա մասին, քանի դեռ աշխարհի վերջը չի եկել: ”Միթե ավստրալացիները ծիծաղելու իրավունք չունեն”,-ավելացրել են պաշտոնյաները:

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply