Բեռլինը հաստատել է Յեմենում կորած գերմանացիների մահվան փաստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 13:27

ՄիջազգայինԳերմանիան հաստատել է, որ Յեմենում մի քանի օր առաջ կորած 2 կանայք ամենայն հավանականությամբ սպանվել են: Այս կանայք օտարերկրացիների 9 հոգանոց խմբից էին, որը 4 օր առաջ անհետացել էր Յեմենի հյուսիսարևմտյան հատվածում: Ըստ Յեմենից ստացվող պաշտոնական տվյալների` խմբի անդամներին առևանգել են այս շրջանում կենտրոնական իշխանությունների հետ արդեն 5 տարի հակամարտող ապստամբները: Գտնված մարմինների վրա, ոստիկանության տվյալներով, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի հետքեր: Ըստ կորեական աղյուրների` սպանվել է նաև խմբի կորեացի անդամներից մեկը:

Խմբում կային գերմանացի 1 զույգ, 3 երեխա, 2 կին դայակ, 1 բրիտանացի և 1 կորեացի կին, որոնք պատկանել են տեղի հոսպիտալներից մեկում երկար տարիներ աշխատող միջազգային կազմակերպություններից մեկին:

AFP, Reuters, DW World

Լուսանկարը` AP

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply