Չինաստանում վարժեցնողի կինը կապիկներին կրծքով է կերակրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 14:29

Չինաստանում 27-ամյա Ցզյաո Խինզյանը կրծքով կերակրում է կապիկներին, որպեսզի օգնի իր վարժեցնող  ամուսնուն: Նա ասում է , որ կենդանիները դրանից իրենց երջանիկ կզգան և արագ կսովորեն, հաղորդում է The Sun տաբլոիդը:

Չինուհու 34-ամյա ամուսինը` Խուան Այկուինգան,  ունի երկրի ամենամեծ հատուկ վարժեցման բուծարանը: Այնտեղ աճեցված կենդանիները աշխարհի նկարհանման հարթակներում, թատերական բեմերում և կրկեսային արենաներում մեծ պահանջարկ ունեն:
Ցզյաո Խինզյանը խոստովանել է, որ այլ կերպ չի կարող վերաբերել կենդանիներին, որոնք մնում են իրենց տանը:

” Հաճախ փոքրիկ ձագուկները գիշերը գալիս են մեր անկողին, որպեսզի կրծքի կաթ ուտեն: Ես զգում եմ, որ նրանք իմ երեխաներն են”,-ասում է վարժեցնողի կինը:

Բացի այդ, կինը նկատել է, որ մարդկային հարաբերությունները կապիկներին թույլ են  տալիս ձեռք բերել մարդկային հատկություններ, ինչն  իր ամուսնու բիզնեսի համար լավ է:
Հետաքրքիր է, որ ամուսինները ունեն իրենց սեփական տղան: Այնուամենայնիվ նրանց սերը ձագերի նկատմամբ այնքան մեծ է , որ նրանք որդեգրել են շիմպանզե, որ իրենց որդին եղբայր ունենա:

“Երբ ես տեսնում եմ, որ նրանք խաղում են, ինչքան ենք մենք նման կապիկներիրն, իսկ նրանք մեզ, ես զգում եմ այնպիսի բավականություն, որ իմ որդին այդպիսի բարեկամ ունի”, -ասում է երեխայի հայրը և խոստովանում, որ կապիկները տանը թագավոր են:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply