«Սև Մարմար». Երկիրի գիշերային նկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 14:37

Դեկտեմբերի 5-ին NASA-ի գիտնականները հրապարակել են նոր «Սև Մարմար» կոչվող նկարների շարքը, որի մեջ ներառված են տիեզերքից արված գիշերային Երկրի նկարները:

Նկարներն  արված են Suomi National Polar տիեզերանավի վրա NASA-ի և NOAA –ի կողմից անցած տարի տեղադրված նոր սենսորային սարքի միջոցով:

NASA-ի տվյալներով VIIRS անվամբ (Visible Infrared Imaging Radiometer Suite) նոր սենսորային սարքը այնքան զգայուն է, որ նույնիսկ կարող է տիեզերքից նկարել օվկիանոսի կենտրոնում գտնվող նավը:

Գիտնականները նշում են, որ նոր սարքը հնարավորություն կտա հետազոտել Երկրի մակերևույթը նաև գիշերային ժամերին, ինչը շատ կարևոր է փոթորիկների և այլ եղենակային փոփոխությունների ամբողջական պատկերը ստանալու համար, որը հնարավոր չէր անել այլ սենսորային սարքերի միջոցով, որոնք հնարավոր էր օգտագործել միայն ցերեկը: VIIRS-ի կողմից արված նկարները օգտագործվում են ափամերձ օդանավակայաններում, ինչպիսին Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանն է, հնարավոր մառախուղը և ամպամածությունը կանխատեսելու համար:

Արբանյակը նաև լուսանկարել էր հոկտեմբերին արևելյան ափի ուղղությամբ շարժվող Սենդի փոթորիկը:

Ավելացնենք, որ NASA-ն տարիներ շարունակ հրապարակում է «Երկնագույն Մարմար» կոչվող ցերեկային ժամերին արված Երկրի լուսանկարների շարքը:

Նոր լուսանկարները հրապարկվեցին Ամերիկյան Երկրաֆիզիկայի միավորման կողմից Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվող երկրաբան գիտնականների ամենամյա ժողովի ժամանակ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply