Անդրեյ Արշավինը թողել է կնոջն ու երեխաներին հանուն մոդելի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 13:48

Ռուսաստանի թիմի ավագ Անդրեյ Արշավինը հեռացել է կնոջից, որի հետ ապրել է 9 տարի, գրում է «Советский спорт»-ը: Զույգը երեք զավակ ուներ` 2 տղա և մեկ դուստր:
 Ընդ որում, ֆուտբոլիստն այդպես էլ իր ընկերուհու հետ հարաբերությունները չէր գրանցել: Նոր ընկերուհին բրիտանացի մոդել Լեյլանի Դաուդինն է: Հրատարակությունը գրում է, որ վերջին շրջանում Արշավինին հաճախ էին տեսնում Լեյլանիի ընկերակցությամբ: Մոդելը ժամանակ առ ժամանակ անգլիացիներին ուրախացնում է իր բաց լուսանկարներով:

Արշավինի քաղաքացիական կինը` Յուլյան,  հիմա ամեն հնարավորն անում է Արշավինին ընտանիք վերադարձնելու համար, իսկ Անդրեյը շարունակում  է շփվել երեխաների հետ:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply