Մուրսիի օրոք այնպես են կռվում, ինչպես Մուբարաքի ժամանակ չեն կռվել. Կահիրեում 5 մարդ է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 13:28

Դեկտեմբերի 6-ի գիշերը Կահիրեում շարունակվում էին բախումները Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև:

Օտարերկրյա տեղեկատվական գործակալությունները հայտնում են, որ 5 մարդ է զոհվել ու հարյուրավոր մարդիկ էլ վիրավորվել են: Իսկական պայքար է ծավալվել նախագահական  պալատի մոտ: Կողմերը մեկը մյուսի վրա քարեր  ու  դյուրավառ նյութերով շշեր են նետել: Իսմայիլ ու Սուեց քաղաքներում այս գիշեր հրկիզել են Ազատություն և արդարություն կուսակցության “Մահմեդական եղբայրներ” շարժման գրասենյակները:

Նախագահը, ինչպես և սպասվում է, այսօր ելույթ է ունենալու, որում վերլուծելու է  Եգիպտոսում վերջին օրերին դրության վատթարացման պատճառները:

Նախօրեին ընդդիմության  առաջնորդները Մուրսիին դեկտեմբերի 15-ի`  Նոր Սահմանադրության հետ կապված համաժողովրդական հանրաքվեից հրաժարվելու կոչ էին անում:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply