Թոխմախի Մհերի դեմ պատվե՞ր է եղել, այն էլ՝ լրագրողների կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 13:22

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը,  հավաստիացնում է, որ իր դեմ պատվեր է կատարվել, բայց թե ինչ պատվեր և ում կողմից, հստակ չի նշում:

«Աշխատեք շատ չափը չանցնեք, որ համով լինի, թե չէ սենց ամբախ-զամբախ հա հարց տանք, հարց տանք…»-ասաց Սեդրակյանը՝ հորդորելով լրագրողներին այլևս հարցեր չտալ իրեն:

Այնուհետև Սեդրակյանն ասաց, որ իր մասին շրջանառվող լուրերը բոլորը սուտ են ու ամեն ինչ պատվեր է իր դեմ, իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է պատվիրատուն և ում է վատություն արել, որ ուզում են վնասել իրեն, Սեդրակյանն ասաց. «Դու՛ք, ձեր մեջից ա, ձե՛զ ձեռ ա տալիս: Ես ոչ մեկին լավությունից բացի վատություն չեմ անում, ա՛յ, վատ մարդիկ ձեր մեջ են, ձե՛ր մեջ, ճիշտ ա՝ լավն էլ կա, բայց շատ վատն էլ կա, և՛ անորակ, և՛ սուտ գրող…»:

Ի դեպ, Սեդրակյանը լրագրողների հարցերին հիմնականում պատասխանում էր՝ «օգտվելով» իր օգնականի հուշումներից՝ անընդհատ կրկնելով, որ մամուլոմ պատասխանել է այդ բոլոր հարցերին:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply