Իտալիայում 62 հազար լիտր էլիտար գինի լցրել են կոյուղի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 13:25

Թանկարժեք ալկոհոլի սիրահարների սիրտը կկանգներ, եթե իմանային,  թե  մի խումբ անհայտ չարագործներ ինչպես են վարվել գուրմանների սիրելի խմիչքի հազարավոր լիտրերի հետ:  Վանդալները  Soldera հավաքածու գինու 62600 լիտրը լցրել են ջրահեռացման խողովակի մեջ, կողոպտելով Տոսկանիա գավառի խաղողի այգին, հաղորդում է Eater:

Տոսկանական Case Basse խաղողի այգին, որը հայտնի է Soldera գինու արտադրությամբ, հարձակման է ենթարկվել դեկտեմբերի 5-ի գիշերը: Հանցագործները  հարձակվել են  հսկայական տակառների վրա, որոնց մեջ պահվում  էր էլիտար խմիչքը,  և ամբողջովին այն լցրել են կոյուղու մեջ: Արդյունքում խաղողի այգու ղեկավարությունը հսկայական կորուստներ է կրել:

Հետաքրքիր է , որ չարագործները  հատուկ  ոչնչացրել են  գինու այդ տեսակը, նրանք ուրիշ այլ տակառի չեն կպել: Այդ խմիչքի մի շիշը արժե 140 դոլար և նրանցից ամեն մեկն  ունի իր հերթական համարը:

Այգու թևաթափ տերը ` Ջանֆրակո Սոլդերան,  ասել է, որ չի հասկանում , թե ինչով է  ինքն   այդքան բարկացնել չարագործներին: Գինեգործը նշել է, որ այդ ամենը նման է մաֆիայի ձեռագրին:

“Ես երբեք որևէ կապ չեմ ունեցել հանցագործ աշխարհի հետ, ինձ  ոչ ոք չի սպառնացել: Այնուամենայնիվ , այս ամենը վկայում է, որ ինչ-որ մեկը ցանկացել է ինձ վախեցնել”,- հայտարարել է Սոլդերան:

Բացի   Soldera գինուց,  Case Basse խաղողի այգու պահեստում պահվում էին հայտնի այլ գինու տակառներ`Brunello di Montalcino:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply