Մեծ ջազմեն Դեյվ Բրուբեկը մահացել է 91 տարեկան հասակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 12:58

Ջազ կոմպոզիտոր և դաշնակահար Դեյվ Բրուբեկը, ով հայտնի է իր նորարական ոճով`  արտահայտված իր “Take Five” ստեղծագործության մեջ, դեկտեմբերի 5-ին մահացել է 91 տարեկան հասակում:

Մահը վրա է հասել սրտի անբավարարության պատճառով սրտաբանին այցելելու ճապարհին:

Նրա մենեջեր Ռասել Գլոյդը NBC News –ին հայտնել է, որ նրա որդին հիվանդանոցի ճանապարհին ինչ-որ տարօրինակ բան է նկատել և զանգահարել է 911: Սակայն ջազմենի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր Բրուբեկը գրավեց ողջ ամերիկյան ջազ ոլորտը: Նա 1951թ-ին ստեղծեց Դեյվ Բրուբեկի քառյակը և առաջին ջազմենն էր, որի նկարը տպագրվեց Time ամսագրի 1954թ. նոյեմբերի 8-ի համարի շապիկին:

Բրուբեկը այսօր կդառնար 92 տարեկան:

 

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply