Բերման են ենթարկել համագյուղացու ննջասենյակից գողության կատարած երիտասարդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2012 12:48
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը՝ ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply