ՀԱԿ հարցապնդումը մերժվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 12:50

Ձայների 36 կողմ, 61 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց ՀԱԿ-ի կողմից Կառավարությանը ներկայացված հակամենաշնորհային միջոցառումների փաթեթը:

Մինչ քվեարկությունը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովահաննես Մարգարյանն առաջարկեց չորս ամսով հետաձգել քվեարկությունը և այդ ընթացքում մանրամասն ուսումնասիրել, ապա նոր դնել քվեարկության` նշելով, որ հակառակ դեպքում իրենք դեմ կքվեարկեն:

ՕԵԿ-ական պատագմավորի առաջարկին ոչ ոք չարձագանքեց:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն` ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ունի՞ արդյոք կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպե՞ս է այն իրագործվում, մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և ե՞րբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը:

Նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ թե՛ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը, տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ նշել էր, որ իսկապես այս առումով շատ անելիքներ կան, և կառավարությունը լի է լուրջ գործողություններ իրականացնելու քաղաքական կամքով: Միաժամանակ նախարարը պատրաստակամություն էր հայտնել հիմնախնդրի շուրջ քննարկումներ իրականացնել:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply