Երևանում 60-ամյա կնոջ և 19-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2012 12:23
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցում  վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու պատահարների առնչությամբ կատարվում է քննություն:
Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply