Մահացել է Կարինե Ղազինյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2012 12:07

Այսօր` դեկտեմբերի 6-ին  ԱՄՆ-ում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կարինե Լորիսի Ղազինյանը  (Կրոյան) ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում:

1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

1977-1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից – 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին:

Այրի էր, ուներ որդի և դուստր:

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply