Հրդեհված տնից սատկած շուն են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2012 11:59
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեպուհի փողոցի թիվ 20 տան պատշգամբից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրշեջ-փրկարարները, տանտիրոջ` Գ. Մկրտչյանի ներկայությամբ, պատուհանից մուտք են գործել բնակարան:
Պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է տան հյուրասենյակի հատակը (մոտ 2 քմ մակերեսով), բազմոցը և օդորակիչը, միջանցքում հայտանաբերվել է պուդել ցեղատեսակի սատկած շուն:






Facebook
Tweet This
Email This Post
