Վայք-Սիսիան ճանապարհին մերկասառույցը խոչընդոտել է երթևեկությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2012 11:20

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանա­պար­հին` Սարավան գյուղի մոտ, մերկասառույցի հետևանքով «Արգաս» ՍՊԸ-ին պատկանող ավտո­ցիս­տեռնը թեքվել և մաս­նա­կիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածին ավազ են շաղ տվել և բեռնատարը դուրս բերել ճանապարհի բանուկ մասից: ՃՈ աշխատակիցների կողմից տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:

Ճանապարհի մշակման աշխատանքները դադարացվել են և կվերսկսվեն առավոտյան:

Մի շարք քաղաացիներից ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկա­սա­ռույ­ցի հետևանքով ևս 4 ավտոմեքենա չեն կարողանում շարունակել երթևեկությունը:

Դեպքի վայր են մեկնել «Վայքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները` հատուկ տեխնիկայով:

Ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է, ավտոմեքենաները դուրս են բերվել ճանա­պար­հի երթևեկելի գոտի:

 

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply