Ապարան-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2012 11:12

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Կիա» մակնիշի 274 ՍԼ 64 պ/հ (վարորդ` Բրազիլիայի քաղաքացի, 1992 թ. ծնված Վիկտոր Ռոդրիգես Ռիբեյրո Ռոդրիգեսը) և «ՎԱԶ-2121» մակնշինի 12 ԼՕ 331 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ` 1983 թ. ծնված Արման Սահակյանը և ուղևոր` 1985 թ. ծնված Անի Մնացականյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

 

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply