Թուրքիայում մի կին ինքն իրեն դանակահարել է սարսափ ֆիլմ դիտելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 10:39

Թուրքիայի Իզմիտի շրջանում երկու երեխաների մայր 38-ամյա կնոջը դանակահարության հետևանքով որովայնի շրջանում առաջացած վնասվածքով տեղափոխել են շրջանային հիվանդանոց: Նա ոստիկաններին ասել է, որ իրեն բնակարանի մուտքի առաջ մի դիմակավոր մարդ է դանակահարել: Սակայն, ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը, շուտով իրականությունն  ի հայտ է եկել:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հարցաքննություն է սկսել, ինչպես նաև նայել է շենքում տեղադրված տեսախցիկների արձանագրությունները: Արդյունքում նրանք նկատել են, որ դանակահարության ժամանակ տուժածի տուն մուտք ու ելք տեղի չի ունեցել, իսկ դանակի վրա էլ միայն կնոջ մատնահետքերն են հայտնաբերվել:

Եվս մեկ հարցաքննության արդյունքում կինը խոստովանել է, որ սարսափ ֆիլմ դիտելիս իր վրա ազդեցություն է գործել դանակահարության տեսարանը, և նա խոհանոցային դանակով ինքն իրեն է վնասել:

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply