Կահիրեում թուրքական «TRT»-ի աշխատակիցները հարձակման են ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 10:36

Թուրքական «TRT» հեռուստաընկերության Կահիրեի ներկայացուցիչ Մեհմեդ Էրսոյը և օպերատոր Ադիլ Ահմեդը, որոնք տեսանյութ էին պատրաստում եգիպտական մայրաքաղաքում տեղի ունեցող հականախագահական ցույցերի մասին, Թահրիր հրապարակում հարձակման են ենթարկվել «Baltacı» (թարգմանաբար`փայտահատ) անունով հայտնի մի խմբավորման կողմից:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրսոյը պատմել է, որ իրենք հրաշքով են կարողացել փրկվել հետապնդողներից`խառնվելով ամբոխի հետ: Այնուհանդերձ նրանց չի հաջողվել խուսափել վնասվածքներից, շղթաներով ծեծի ենթարկվելու արդյունքում Էրսոյին և Ահմեդին հիվանդանոց են տեղափոխել:

«Baltacı» խմբավորումը քաղաքական որևէ հայացքներ չունի, նրանք հաճախ են մասնակցում կազմակերպված հանցագործությունների և փողոցային ծեծկռտուքների:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply