Սիրիան քիմիական զենք է ստեղծել.ԱՄՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 9:41

Սիրիական իշխանությունները քիմիական զենքի լիցքեր են ստեղծել ու պատրաստ են կիրառել այն,  հայտարարել է Fox News  հեռուստաալիքը` մեջբերելով ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը(անունը չի հրապարակվում):

Հեռուստաալիքի տվյալներով, թունավոր զարին նյութ է արտադրվել ու այն պատրաստ է կիրառման: Ընդ որում, քիմիական խառնուրդի ազդեցության ժամկետը 2 ամիս է, այնպես որ, հավանական է, որ այն շուտով կիրառվի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասում էր, որ սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումն այն սահմանագիծը կդառնա, որից հետ Բաշար Ասադին պատիժ է սպառնում:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply