Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց եռյակում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2012 9:23

ՌԴ նախագահ Պուտինը   աշխարհի 70 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցանկում  զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ըստ Forbes-ի վարկածի:

2011-ի նույնատիպ ցուցակում նա երկրորդ հորիզոնականում էր,այն ժամանակ Պուտինը ՌԴ վարչապետն էր:

Իսկ  մոլորակի ամենահզոր մարդ է ճանաչվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այն էլ` երկրորդ տարին անընդմեջ: Երկրորդ հորիզոնականում  Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն է, իսկ մոլորակի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նա առաջին հորիզոնականում է:

Թոփ տասնյակում է Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը, Հռոմի պապ Բենեդիկտոս  XVI, ԱՄՆ  Դաշնային պահեստային ծառայության ղեկավար Բեն Բեռնանկեն, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Չինաստանի կոմունիստական կուսակցության նոր քարտուղար Սի Ցզինպին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այդ ցուցակում 61-րդն է: Իսկ ցուցակն ամփոփող 70-րդ հորիզոնականում ռուսական “Գազպրոմի” ղեկավար Ալեքսեյ Միլլերն է:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply