Իրանում ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 4 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Նորաձևություն, Օրվա լուր | | December 6, 2012 8:44

Իրանի արևելքում` Բիրջենդ քաղաքում, 2,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Տեղեկություններ կան 4 զոհի մասին: 20 մարդ է վիրավորվել:  Բիրջենդի բնակիչները ստիպված  լքել են տները: Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում էին, որ Իրանի ու Աֆղանստանի սահմանին 5,9 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել:

Իրանը գտնվում է սեյսմակտիվ գոտում: Վերջին խոշոր`6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 2003-ի դեկտեմբերին, որի հետևանքով զոհվեց 30 հազար Իրանցի: Այն ժամանակ լրիվ ավերվեց երկրի հարավ-արևելքում գտնվող Բամ քաղաքը:

Դիտվել է 2228 անգամ:
Print Friendly

Leave a Reply