«Փյունիկի» նոր դարպասապահը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 19, 2010 15:09
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարով պայմանագիր է կնքել Բելառուսի ներկայացուցիչ, դարպասապահ Արթուր Լեսկոյի հետ:
Այսօր մայրաքաղաքի «Ռեժինե» հյուրանոցում լրագրողները հանդիպեցին 26-ամյա ֆուտբոլիստին, ով նախկինում 5 տարի պաշտպանել է Բելառուսի Մինսկ քաղաքի «Դինամոյի», 2 տարի` ուկրաինական «Կրիվբասի» դարպասները: Նա հայտնեց, որ Հայաստանում առաջին անգամ է, շատ տպավորված և հույս ունի իր լավ խաղով արժանանալ Բելառուսի ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը, ընդգրկվել այդ թիմում: Նա նախկինում հանդես է եկել Բելառուսի երիտասարդական հավաքականում:






Facebook
Tweet This
Email This Post
