Այսօր Իսրայելի քաղաքացիական վարչակազմի պլանավորման հանձնաժողովը հաստատել է E1 տարածքում կառուցել բնակավայրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 21:42

Իսրայելում E1-ի կառուցումը արժանացել է քաղաքացիական վարչակազմի պլանավորման հանձնաժողովի հավանությանը:

Ազգային ռադիոն տեղեկացրել է, որ հանձնաժողովում հավանության է արժանացել  E1 տարածքում և կցված արևելյան Երուսաղեմում 3,200 տներ կառուցելու ծրագիրը, որը այսուհետ բաց է հանրային քննարկումների համար:
Ավելի վաղ Իսրայելի մի պաշտոնյա հաստատել է այն լուրերը, որ պաշտպանության նախարարության խորհուրդը սկսել է ուսումնասիրել  E1-ը կառուցելու նախագիծը:
«Դրանից հետո այն պետք է անցնի ևս մի քանի փուլերով», – ասել է նա France-Presse գործակալությանը:
Երկու ամիս շարունակ քաղաքացիները իրավունք կսատանան առարկություններ ներկայացնելու, և միայն դրանից հետո կկայացվի որոշում, տեղեկացրել է ազգային ռադիոն:
Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply