“Gangnam Style”-ը YouTube-ում հավաքել է 1 միլիարդ դիտումներ,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 21:31


“Gangnam Style” երգը YouTube-ում հավաքել է 1 միլիարդ դիտումներ: 34-ամյա Փարկ Յեի-սանգը (հայտնի որպես PSY) առաջին ասիացի փոփ արտիստն է, ով գրավել է զանգվածային գլոբալ լսարան: Նա դարձել է միլիոնատեր YouTube-ի գովազդներից: Հեռուստատեսային ցուցադրումներից սպասվում են ավելի մեծ գումարներ:
Համաձայն Nielsen SoundScan-ի տվյալների ԱՄՆ-ի տարածքում “Gangnam Style”-ը ներբեռնվել է 2,7 մլն անգամ:
Associated Press -ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված աղբյուրներից PSY-ը կստանա ամենաքիչը 7,9 միլիոն դոլլար: Սակայն իր հայրենի Հարավային Կորեայի առցանց երաժշտության վաճառքից նա կվաստակի ընդամենը 60,000 դոլլար:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply