Թուրքական կառավարությունը ցանկանում է մզկիթ կառուցել հայկական վաքըֆին պատկանող տարածքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 20:15

Թուրքական «H»–ի սյունակագիր Յալչըն Բայերը իր այսօրվա հոդվածում գրել է, որ թուրքկական կառավարությունը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ թաղամասում պատրաստվում է մեծ մզկիթ կառուցել: Սակայն մզկիթի համար նախատեսված վայրը նոր թաղապետ Հալուք Օզաթալայը հարմար չի համարել, քանի որ դինացը գտնվող շենքները կփակեն մզկիթի տեսարանը: Նա նշել է, որ Թաքսիմում կառուցվելիք մզկիթը պետք է շատ մեծ, ազդեցիկ լինի, միջազգային ասպարեզում մրցակցային լինի և ծառայի Ստամբուլին և իսլամական աշխարհին:
Արդյունքում Օզաթալայը առաջարկել է նոր մզկիթի կառուցման վայր ընտրել 28 հազար քառ. մետրանոց մի տարածք, որը պատկանում է Սուրբ Հակոբ հայկական վաքըֆին: Նա նշել է, որ իրենք կարող են գնել այդ տարածքը թուրք հարուստ գործարարների աջակցությամբ և հավատացած է, որ աշխարհի և Թուրքիայի ճարտարապետները հանճարեղ մի բան են ստեղծելու:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply