Ծառուկյանը հայտնե՞լ է երկար սպասված որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 19:24

Henaran.am-ի տեղեկություններով` մոտ մեկ ժամ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կայացրել է վերջնական որոշում` առաջադրվելու նախագահական ընտրություններում: Ըստ կայքի տեղեկությունների` նա Բրյուսելից զանգահարել է իր կուսակիցներին եւ տեղեկացրել այդ մասին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կայքի հետ զրույցում ասել է, որ ինքն այդ մասին դեռևս տեղեկություն չունի:

«Հենց որ ես ունենամ հանձնարարություն խոսնակի լիազորությունների շրջանակներում տեղեկացնել ձեզ, և հանրությանը որոշակի տեղեկատվություն կտրամադրեմ, այս պահին պատասխանս սա է»,- ասել է Ուրիխանյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ առաջնորդը և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամները աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում: «Պարոն Ծառուկյանն այսօր գերհագեցած գրաֆիկով հանդիպումներ է ունեցել եվրոպական բարձրագույն պաշտոնյաների հետ»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Տոնոյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին հայտարարություն կանի: «Շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, հավատացնում եմ ձեզ»,-եզրափակել է նա:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply