Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը միացավ Արման Փաշիկյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2010 14:57

Վլադիմիր Հակոբյանն իրավունք է ստացել խաղալու աշնանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ինչպես հայտնի է, Խորվաթիայի Ռիեկա քաղաքի մարզապալատում անցկացված շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից հետո շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրի էր արժանացել Արման Փաշիկյանը, որը զբաղեցրել էր 10-րդ տեղը: Մեր շախմատիստներից երեքը հնարավորություն ունեին լրացուցիչ մրցամարտերում պայքարել այդ իրավունքին արժանանալու համար: Եվ այդ անել հաջողվեց միայն Վլադիմիր Հակոբյանին: Նա 3:2 հաշվով պարտության  մատնեց ռուսաստանցի Վադիմ Զվյագինցևին: «Արագ» և «կայծակնային» շախմատի պարտիաների ավարտից հետո հաշիվը հավասար էր` 2:2: Եվ ահա, անցկացվեց վճռական պարտիան, որն էլ մեր մարզիկի համար հաջողակ էր: Իսկ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը  վճռական հանդիպումներում չկարողացան շրջանցել իրենց մրցակիցներին: Սարգսյանը առաջին փուլում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի նկատմամբ, իսկ երկրորդում` նույնպես մեկ միավորի տարբերությամբ զիջեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: Ռոբերտ Հովհաննիսյանը 0:2 հաշվով պարտվեց Վլադիմիր Պոտկինին (Ռուսաստան) և նույնպես դուրս մնաց պայքարից:

Իսկ ահա,Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, 1,5:0,5 հաշվով  հաղթելով չեխ Դավիթ Նավարային, իրավունք ստացավ հանդես գալու աշխարհի գավաթի խաղարկությունում:

Դիտվել է 2372 անգամ:
Print Friendly

Leave a Reply